|
«Տեխնիկական աջակցություն ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը» ծրագրի շրջանակում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը իրականացրել է հետազոտություն` ուղղված գյուղացիական տնտեսությունների տեսական և գործնական դասընթացների կարիքների գնահատմանը, որի հիման վրա մշակվել են գյուղացիական տնտեսությունների ուսուցման ծրագիր: Գյուղի և գյուղատնտեսության կայուն զարգացման հիմնական խնդիրներից է գյուղատնտեսական կոոպերացիայի խթանումը, և այդ նպատակով Հայաստանի բոլոր մարզերում իրականացվել է բիզնես ուղղվածության գյուղատնտեսական կոոպերացիայի վերաբերյալ իրազեկման բարձրացման 51 դասընթաց, որոնց մասնակցել է 122 համայնքների շուրջ 667 ներկայացուցիչներ։ Այդ նպատակով տպագրվել և տարածվել է նաև գրքույկ, տեղեկատվական թերթիկ: Ծրագիրն աջակցում է նախարարությանը կայուն մոնիթորինգի և վերլուծության համակարգ ներդնելու, ինչպես նաև նախարարության աշխատակազմի կարողությունների հզորացման հարցում։ Ծրագիրն աշխատանքներ է տանում գյուղատնտեսական լավագույն փորձի տարածման՝ այդ թվում վնասատուների դեմ համակցված պայքարի, պտղատուների էտի և ձևավորման, ռեսուրսախնայողական գյուղատնտեսության, աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ՝ այդ նպատակով հիմնելով նաև փորձացուցադրական դաշտեր: Ծրագրի կողմից մշակել է նաև «Գյուղատնտեսության ոլորտում աղետների դեպքում կարիքների գնահատման ուղեցույց և մեթոդաբանություն», որն հաստատվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանով:
|