|
|
«Մարդասիրության հերոսներից» Ստեփանավանի «Լոռէ» փրկարար ջոկատը, որն ստեղծվել է 1988 թ. աղետաբեր երկրաշարժից անմիջապես հետո, մինչ այսօր իր մասնագիտական գործի առաջամարտիկներից է։ «Փրկարարի աշխատանքը, հաճախ չգնահատվող, դժվարին ու վտանգավոր է»,- ասում է «Լոռէ» ջոկատի հրամանատար Արմեն Առաքելյանը։ «Մենք փրկարարական աշխատանքներ ենք իրականացնում ցանկացած արտակարգ իրավիճակում և պատրաստ ենք մեր բոլոր հնարավորություններն ու կարողություններն ի սպաս դնել բոլոր տուժածներին օգնություն ցուցաբերելու գործին։ Մենք մեզ հերոսներ չենք համարում, սակայն հաճելի է ուշադրության արժանանալ»։
|